ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Վիեննայում մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության կայքից:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Գլխավոր քարտուղարը ողջունել է այն շեշտադրումը, որ երկու երկրների առաջնորդներն արել են խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծման և հաջող բանակցություններին ուղղված հետագա քայլերի համար:

Նա նաև ողջունել է հրադադարի ամրապնդման և մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով երկխոսության շարունակման հարցում նրանց հանձնառությունը:

 

x