Ուկրաինան և Ռուսաստանն սկսել են ձերբակալված անձանց փոխանակությունը |lragir.am|

lragir.am։ Ուկրաինացի 24 նավաստիների փաստաբանների խմբի ներկայացուցիչ Նիկոլայ Պոլոզովը հաստատել է, որ Ուկրաինան ու Ռուսաստանն սկսել են ձերբակալված անձանց փոխանակությունը: Այս մասին հայտնում է unian.net-ը:

Ինտերֆաքսը հայտնում է, որ Մոսկվայի «Լեֆորտովո» մեկուսարանից երեք ավտոբուս է դուրս եկել, որոնց մեջ գտնվում են ուկրաինացի նավաստիները:

Միևնույն ժամանակ Կիև Բորիսպոլ օդանավակայանում վայրէջք է կարատել ռուսական Տու-204 ինքնաթիռը:

Կողմերը կփոխանակեն 35-ական ձերբակալված անձանց:

x