Չենք վճարում, որովհետև չեն աշխատում. քաղաքապետարանի ներկայացուցիչը` «Սանիթեք»-ի մասին |shantnews.am|

shantnews.am։ Վճարումները չենք դադարեցրել, ընդամենը կիրառել ենք պայմանագրով նախատեսված տուգանքները և պահումները: «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես մեկնաբանեց Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն «Սանիթեք» ընեկրության նկատմամբ վերջին շրջանում իրականացված գործընթացը:

«Մենք չենք վճարելու օգոստոսի 31-ից սկսած, որովհետև նրանք չեն աշխատում: Այս ընթացքում տուգանքների և պահումների հանրագումարը մոտ 380 միլիոն դրամ է»,- ասաց Կարեն Համբարձումյանը:

Հարցին, թե արդյոք պետք է ընդունվեն այն պատճառաբանությունները, որ մեքենաները շարքից դուրս են գալիս, իսկ աղբամանները՝ այրվում, վնասվում, Համբարձումյանը պատասխանեց.

«Դա «Սանիթեք»-ի բիզնես գործունեության ռիսկի ոլորտում է: Այդ նույն աղբամաններն այրվում են նաև մեր հարևան պետություններում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, այնպես որ, դա իրենց ծախսերի մեջ պետք է հաշվի առնեին»,- ասաց նա:

x