Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները. Առաջադրվել է 415 թեկնածու, որից 5-ը՝ Ստեփանակերտում |news.am|

news.am: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 8:00-ին, Արցախում բացվել են ընտրատեղամասերը եւ մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան և «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյանը:

x