Հուսով եմ` ընտրությունները կկայանան ժողովրդավարական հիմունքներով. Արայիկ Ավանեսյան|artsakhpress.am|

artsakhpress.am: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկել եմ հանուն մեր բալիկների վառ ապագայի, եւ ընտրվելու դեպքում իմ առաջին քայլը լինելու է նախընտրական ծրագրի դրույթների իրականացումը: Այս մասին ասել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Արայիկ Ավանեսյանը:

Նրա խոսքով` նախընտրական քարոզարշավի ընթացքում փոքր թերություններ, իհարկե, կային: «Այդ ամենը համարում եմ բնական, սակայն պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նման թերությունները բացառվեն: Հուսով եմ` ամեն ինչ կկայանա ժողովրդավարական հիմունքներով: Պետք է նշեմ, որ միանշանակ պատկերացնում եմ, թե ինչպիսին է լինելու մայրաքաղաքը հինգ տարի հետո: Եվ համոզված կարող եմ ասել, որ այն համապատասխանելու է մեր նախընտրական ծրագրին»,- ավելացրել է Ա. Ավանեսյանը:

x