1-2 ամսվա մեջ վերջնական որոշում կկայացնեմ. Մասիս Մայիլյանը` նախագահական ընտրություններին մասնակցելու մասին |news.am|

news.am:Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը 1-2 ամսվա մեջ որոշում կկայացնի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադելու վերաբերյալ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Մայիլյանը:

«Շատ դրական արձագանք եղավ թե Արցախից, թե Հայաստանից, թե Սփյուռքից նաեւ հայաստանյան մամուլից, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին, եւ դա կօգնի վերջնական որոշման համար: Վերջնական որոշման համար նաեւ պետք է անցկացնեի խորհրդատվություններ տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ ինձ թվում է՝ մոտակա 1-2 ամսվա մեջ վերջնական որոշում կկայացնեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ մամուլում լուրեր են տարածվել, որ գործող նախագահը հաջորդ ընտրություններին իրեն է աջակցելու, Մայիլյանն ասաց, որ Բակո Սահակյանը չի կարող որեւէ մեկին աջակցել. նա համապատասխան պայմաններ է ստեղծելու, որ օրենքի սահմաններում անցնեն ընտրություններ:

Մայիլյանը նաև խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին՝ որքանով են համապատասխանում իրականությանը այն տեղեկություններին, որ ինքը Հայաստանի իշխանությունների նախընտրելի թեկնածուն է։

x