Արցախի հաջորդ ղեկավարը պետք է ընտրվի ազատ ու արդար ընտրությունների պարագայում. Սոս Ավետիսյան |tert.am|

tert.am։ Արցախի հաջորդ ղեկավարը պետք է ընտրվի ազատ ու արդար ընտրությունների պարագայում: Այս մասին  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը՝ խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, որ Արցախի ու Հայաստանի միջև կան անհամաձայնություններ:

«90-ականների արխիվում ցանկացածը կարող է գտնել, որ կենտրոնական իշխանությունների միջև եղել են հակասություններ: Թավշյա հեղափոխությունը կոլափսի ենթարկեց նախորդ իշխանությունների համակարգը: Նրանք, ովքեր Արցախում են, նկատի ունեմ փոքր խմբավորմանը, փորձում են շահարկել այս կամ այն հարցերը, ցույց տալ, որ Արցախի անվտանգության լավագույն երաշխավորը իրենք են: Դա իրականության հետ քիչ աղերսներ ունի: Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ով էլ լինի Արցախի հաջորդ ղեկավարը պետք է ընտրվի ազատ ու արդար ընտրությունների պարագայում, ապա հավելեց, որ էլիտաների միջև անհամաձայնությունը չի նշանակում ժողովուրդները միասնական չեն:

 

x