Արցախի ընտրությունների մասին մի քանի ահազանգ է եղել, արտառոց դեպքեր չկան. Արցախի ոստիկանապետ |armtimes.com|

armtimes.com: «Արցախում ընթացող ՏԻՄ ընտրություններին մի քանի ահազանգ է եղել, բոլոր դեպքերով աշխատանք է տարվում: Անհանգստանալու առիթ առհասարակ չկա, եղել են մի քանի դեպք, որ դիմել են, բոլոր դեպքերով էլ աշխատանք են տանում, կլինի իրավական գնահատական։ Որ ասենք ինչ-որ արտառոց դեպքեր են ներկայացնում իրենցից այդ դիմածները, այդպես չէ»:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի ՏԻՄ ընտրություններին քվեարկելուց հետո Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը:

 

x