Թրամփի և Ռոուհանիի հնարավոր հանդիպումը կախված է Իրանի որոշումից. Պոմպեո|tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպման հավանականությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայանալիք ընդհանուր քննարկումների ժամանակ կախված կլինի Թեհրանի որոշումներից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք ցանկանում ենք խորհրդակցություն անցկացնել: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել նախագահ Ռոուհանիի հետ առանց նախապայմանների: Նա բազմիցս ասել է դա»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ենթադրում է, որ ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել այս ամիս կայանալիք ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում, Պոմպեոն ասել է. «Չեմ կարող ասել: Այաթոլլայից է կախված, թե արդյոք նա ճիշտ որոշում կընդունի իր երկրի քաղաքականության վերաբերյալ»:

Թրամփը չորեքշաբթի հայտարարել էր, որ չի բացառում հանդիպման անցկացումը Ռոուհանիի հետ ՄԱԿ-ի ԳՎ քննարկումների շրջանակում:

x