Ամուլսարի հարցով նախաքննությունը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից և հանձնվել է ՔԿ նախագահի տեղակալին

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից բարձրացված մի շարք խնդիրներ։

Նա  նշեց, որ հանձնարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ իրաանացնել Ամուլսարի հանքում։

Ըստ վարչապետի՝ այդ ստուգումները տեսականորեն կարող են հանգեցնել եզրակացության երեք տարբերակի․

1․ խախտումներ չկան,  

2․1 կան խախտումներ և անճշտություններ, որոնք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխոթույոււներ, և նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի լինի

2․2 կան խախտումներ և անճշտություններ, դրանք հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի, ուրեմն նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա։

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ կան կետեր, որոնց ստուգումը բնապահպանության տեսչական մարմնի լիազորություններում չէ, և այդ հարցերի պատասխանը կարող է տալ Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործի նախաքննությունը։

Անդրադառնալով Յուրի Իվանյանի և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ ունեցող ազգակցական կապի Փաշինյանն ասաց․ «Երբ այդ քրեական գործը հարուցվել է և հայտնվել է Իվանյանի վարույթում, նա զեկուցել է իր վերադասին, որ կապ ունի Գրիգորյանի հետ։ Իր վերադասը բացել է քրեական դատավարության օրենսգիրքը և պարզել, թե արդյո՞ք այդ ամենը օրենքի տառին հակասում է, թե՞ ոչ։ Արձանագրել է, որ դա բացարկման հիմք չէ, և այն չի զեկուցել իր վերադասին։ Արդյո՞ք այստեղ խնդիր տեսնում ենք, այո՛ տեսնում ենք։ Հիմա քրեական գործը վերցվել է Իվանյանի վարույթից, այն կհնանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին»։

Փաշինյանը նշեց, որ անկախ ամեն ինչից՝ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կառավարությունը ունի հնարավորություն ամենօրյա մոնիթորինգ իրականացնել Ամուլսարի հանքի ազդեցությունը ուսումնասիրելու համար։ Երբ հայտնաբերվեն խախտումներ, ՀՀ կառավարությունը կարող է արգելել հանքի շահագործումը, եթե այդ խախտումները չլուծվեն։

«Ցավոք սրտի մեր մոնիթորինգային ծրագրերը չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, դրա համար ես խնդիր եմ դրել մեր կառավարության առաջ, որպեսզի մենք ձեռք բերենք բոլոր անհրաժեշտ տեխնիկաները լիարժեք մոնիթորինգ իրականացնելու համար»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարցրել է, թե եթե բացվեն հաք տանող ճանապարհները, ի՞նչ պլաններ ունեն նրանք։ «Լիդիան»-ի ներկայացուցիչները պատասխանել են, որ սկզբում նախատեսում են հանքի տարածքի ուսումնասիրություններ, իսկ շինարարական աշխատանքները կսկսեն հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ 

«Մի քանի ամիս կտևեն շինարարական աշխատանքները, և բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թվականի չորրորդ եռամսյակն է։ Եթե այսօր ճանապարհները բացեն, շինաարություն չի սկսվելու առնվազն մինչև 2020 թվականի ապրիլ, բայց չբացելը միջազգային իմիջի անկման շատ կոնկրետ հնարավորություն է ստեղծում։ Դիմում եմ ջերմուկցիներին՝ սա հաշվի առնելով։ Մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում մեր այս հարցերի պատասխանները ստանալու»,- ասաց վարչապետը։

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց բացել Ամուլսար տանող ճանապարհները և հավելեց․«․․․դուք բոլորդ համոզված եք, որ ես, ինչպես այլ հարցերում, որևէ կոռուպցիոն, որևէ ստվերային, որևէ անսկզբունք գործարքի չենք գնա, և չենք անի որևէ բան , որը կհակասի ՀՀ շահերին․․․»։

x