ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, հարուցված է քրեական գործ. մանրամասներ «Օրսիս»-ի չկայացած մրցույթի պայմաններից |hetq.am|

hetq.am։ Պաշտպանության նախարարությունում զենքի գնման մրցույթում հաղթող ճանաչված և ապա մրցույթը չկայանալու ընթացակարգերի վերաբերյալ ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, ինչպես նաև հարուցվել է քրեական գործ:

Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից:

Օգոստոսի վերջին ռուսական «Ռիա Նովոստի»-ն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ում քրեական գործ է հարուցվել զենքի գնման պայմանագրի չեղարկման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։ Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ մրցույթը կասեցվել է առանց պատճառաբանության։ Ինչից հետո «Օրսիս» և «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ռազմամթերքի մատակարարման մրցույթի ձախողման համար դիմել է Ազգային անվտանգության ծառայություն։

Ռուսական «Օրսիս» ընկերության ՊՆ ներկայացված զենքի գնման մրցույթի կասեցման վերաբերյալ դիմել ենք նախարարություն՝ խնդրելով մանրամասներ հաղորդել մրցույթի տապալման վերաբերյալ: Հարցրել էինք, թե ի՞նչ հիմքով է նախարարությունը չեղարկել զենքի մատակարարման մրցույթը, մրցույթի պայմանները, և արդյոք հաղթող ճանաչված ընկերության ընտրության հարցում ընթանո՞ւմ է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով ծառայողական քննություն, կամ կա՞ հարուցված քրեական գործ։
ՊՆ-ն մրցույթի մասին որոշ մանրամասներ է հայտնել՝ ընդգծելով, որ մրցույթը ոչ թե չեղարկվել է, այլ չի կայացել։

Մրցույթի չկայանալու պատճառները՝ ըստ ՊՆ-ի

Մրցույթի գնման 1-ին չափաբաժնին հայտ է ներկայացրել ռուսական ընկերության ՀՀ ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերությունը ՀՀ ոչ ռեզիդենտ «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ համատեղ ( ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած կազմակերպությունները, ոչ ռեզիդենտ` օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները):

ՊՆ-ից հայտնել են, որ տվյալ չափաբաժնի մասով (գնման առարկան պետական գաղտնիք համարվող տեղեկություն է, հեղ.) այլ մասնակիցներից հայտեր չեն եղել:
«Գնումների մասին» օրենքով սահմանված են գնումներին մասնակցելու որակավորման չափանիշները: ՊՆ պատասխանում նշված է, որ մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող՝ մասնագիտական գործունեության համապատասխանություն՝ պայմանագրով նախատեսված գործունեությանը:

  1. Մասնագիտական փորձառություն

  2. Տեխնիկական միջոցներ

  3. Ֆինանսական միջոցներ

  4. Աշխատանքային ռեսուրսներ

ՊՆ-ից հիշեցրել են նաև, որ գնումների որակավորման չափանիշները գնահատելու պայմանները սահմանված են Կառավարության թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման

կարգով, որով էլ մասնագիտական փորձառություն չափանիշն է սահմանվում:
Մասնագիտական փորձառությունը գնահատվում է հետևյալ կերպ՝

1)Հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը գնահատվում է նմանատիպ, եթե դրա շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից։

2) Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես այս կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի և դրա հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ այդ պայմանագրի պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը:

3) Եթե գնման առարկայի նախահաշվային գինը տվյալ ընթացակարգի շրջանակում չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը կամ գնման առարկա է հանդիսանում անշարժ գույքը կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է այս կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջները չեն սահմանվում հրավերով, և մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն համանման (նմանատիպ) պայմանագրի կատարման փորձառություն ունենալու մասին.

4) Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է այս կետով նախատեսված պահանջները:

Շարունակությունը՝ hetq.am-ում

x