Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը |lragir.am|

lragir.am։ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ վարչապետի այսօրվա հայտարարությանը։

«Կանխատեսելի զարգացումներ են, որովհետև մեր տպավորությամբ նման պրոցես պետք է լիներ։ Մի բանում ես սխալվեցի, կարծում էի նոր ՇՄԱԳ է լինելու, բայց նաև հետո մասնագետներին լսեցի, հասկացա, որ նոր ՇՄԱԳ-ի համար հին ՇՄԱԳ-ը պետք է անվավեր ճանաչվի։ Եթե հին ՇՄԱԳ-ը անվավեր ճանաչվի, Լիդիանը կդիմի Վարչական դատարան։ Կարող են գործը ձգձգել, ամիսներով քննել, և նոր ՇՄԱԳ չկարողանան նշանակել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե արդյոք պետք է ջերմուկցիները լսեն վարչապետի կոչն ու ապաշրջափակեն հանքավայր տանող ճանապարհները, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ ամենը պետք է հիմնավորված լինի փաստարկներով, ինչը եղել է։ Եղել է խոստում՝ Ջերմուկին վնաս հասցնելու մասով»։

x