Վաշինգտոնը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. Մնուչին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները դիտարկում են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հեռանկարները: Դրանք կարող են կիրառվել ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանն ի պատասխան:

Այդ մասին այսօր Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Մենք դիտարկում ենք [պատժամիջոցների] հարցը: Կոնկրետ որոշումների վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ ես չեմ ցանկանում հանդես գալ, սակայն կարող եմ ասել, որ այդ խնդիրը այժմ մեր կողմից դիտարկվում է», - նշել է Մնուչինը:

x