Մենք 15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա 2 տարում լուծել. քաղաքապետը` տրանսպորտի խնդրի մասին |tert.am|

tert.am։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջ և հիմա նույն քանակությամբ է օգտվում տրանսպորտից: «Չեմ ասի, որ շատ հաճախ է, բայց չեմ էլ ասի, որ հազվադեպ է»,-ասաց նա:

«Մենք 15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա 2 տարում լուծել: Պրոցեսը գնում է, միջգերատեսչական խումբ է կազմված, ուսումնասիրում են մեր առաջարկները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 249 ավտոբուս կա Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, որը չի շահագործվում, քաղաքապետն ասաց, որ 15 տարին լրացած երթուղային տաքսիները իրենք փոխարինում են ավտոբուսներով: «Ընդհանուր պետք է 800-ից մի փոքր ավելի ավտոբուսներ, որ համակարգը աշխատի, մենք քննարկումներ ենք անում կառավարության հետ»,-ասաց նա:

x