Վրաստան-ԱՄՆ ուղիղ ավիաչվերթների վերաբերյալ բանակցություններ են սկսվում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, նախարարության պատվիրակության հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ ամերիկյան երկու ավիաընկերությունների հետ դեպի Վրաստան ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու մասին բանակցություններ կվարի:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնում են, որ նախարարը կհանդիպի աշխարհի խոշորագույն Delta Air Lines և United airlines ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, կներկայացնի Վրաստանի մասին մանրամասն շնորհանդես:

Թուրնավան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-Վրաստան ուղիղ ավիաչվերթների մեկնարկը մի կողմից դրական քաղաքական քայլ կլինի ելնելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից, մյուս կողմից գրավիչ՝ առևտրային ընկերությունների համար:

x