Օգոստոս ամսին քաղաքապետարանը Սանիթեքին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ. պարզաբանում

Սանիթեք ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը Սանիթեքին փող չի փոխանցել»:

Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը Սանիթեքին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները», - ասված է նրա գրառման մեջ:

x