Չայկովսկու փողոցիցի երթևեկությունը կլինի միակողմանի

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Չայկովսկու փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Բուզանդի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։

x