Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է տվել, հաղորդում է ria.ru-ն՝ «Կիոդո» գործակալությանը հղումով:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդունել է իր կաբինետի անդամների հրաժարականների դիմումները: Պատճառը, ըստ հաղորդման, կառավարության կազմի ծրագրված փոփոխությունն է եղել հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, ինչպես նաև հոկտեմբերին սպառողական հարկի մինչև 10 տոկոս բարձրացումը:

Եթե անցած տարվա հոկտեմբերին կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումների ընթացքում շատ նախարարներ պահպանել էին իրենց պաշտոնները, ապա այժմ նախկին պաշտոններում կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինասների նախարար Տարո Ասոն:

Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը:

x