armenpress.am։ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն` ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ |armenpress.am|

INFOTAG
ՀՊՏՀ
Դիտել նաև
- Բացահայտվել են ոստիկանության ծառայողների ապօրինություններ․ ինքնամաքրման գործընթացը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել
- ԱԺ-ն չընդունեց ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու օրինագիծը |armenpress.am|
- Ոստիկանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրգործով մեղադրական դատավճիռ է կայացվել |armenpress.am|