armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է մեկ անձից բաղկացած Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որ անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում:
Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը:
ԱԺ. քննարկվում է մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը |armenpress.am|

Դիտել նաև
- 248 բնակարան կգնվի զինվորականների համար |hetq.am|
- Գործադիրը բախվում է մի շարք սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների. Վարչապետ
- Էս խմբաքանակն էլ դուրս է գալիս ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը. վարչապետը՝ աջակողմյան ղեկով մեքենաների մասին |tert.am|
- Կառավարությունը որոշեց հավանություն տալ մի շարք օրենքների նախագծերի