Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում Միքայել Հարությունյանին ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին ինֆորմացիա տրամադրել |hetq.am|

hetq.am։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովը սկսել է քննել նախկին ու ներկա պաշտոնյաներին և «բավականին արժեքավոր ինֆորմացիաներ է ստացել»։

Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, որն էլ գումարում է դռնփակ նիստեր։

«Մասնակիցները հերթով գալիս են, մենք բազմաթիվ մարդկանց ենք լսել ու շարունակում ենք լսել։ Ոչ արժեքավոր ինֆորմացիա հանձնաժողովը չունի, նույնիսկ այն ինֆորմացիան, որը մեկ այլ մարդու մոտ կարող է արժեք չներկայացնել, մեր հանձնաժողովում իր արժեքը ստանում է»,-ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստերին մասնակցում են ինչպես նախկին, այնպես էլ գործող զինվորականներ։

«Հանձնաժողովն այս պահին մտահոգություն չունի հրավիրյալների գալ-չգալու հետ կապված»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ չկա որևէ հրավիրյալ, որը հրաժարվել է մասնակցել նիստին։ Անդրանիկ Քոչարյանը նաև համոզմունք հայտնեց, որ բոլոր հրավիրյալներն էլ մասնակցելու են նիստերին, նույնիսկ՝ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Դեռ իրեն չենք կանչել, բայց համոզված եմ՝ գալու է»,-ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ հրավիրյալներից միայն Միքայել Հարությունյանն է, որը երկրում չէ, սակայն վերջինիս կոչով դիմեց։

Շարունակությունը՝ hetq.am-ում

x