ԱԺ. քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Այն սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

«Նախագծով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը:

Հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը:

Սահմանվում է նաև, որ ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու աշխատակիցները նույնպես կօգտվեն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից»,- ասաց Ապիտոնյանը:

x