Սեյրան Օհանյանին ԱԱԾ-ն խաբել է. Անդրանիկ Քոչարյանը՝ Մարտի 1-ին զորամասերից զենք վերցնելու՝ Օհանյանի հայտարարության մասին. Տեսանյութ |factor.am|

factor.am։ Մեկ տարին կարող է՝ մեծ ժամանակ է, կարող է՝ մեծ ժամանակ չէ նման հանցագործությունները բացահայտելու համար: Ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելուց մեկ տարի անց պարզ չէ, թե ով է դրա հետևում թաքնված: «Եթե բացահայտման հետ կապված որևէ տեղեկատվություն լիներ, ԱԱԾ տնօրենն օր առաջ հանրությանը տեղյակ կպահեր:

Այսօր բավականին արտահոսքեր կան, որ բացահայտված է, բայց հրապարակված չէ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նախորդ տարի՝ գաղտնալսումից մեկ ամիս անց, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հայտնի է, թե ում կողմից է գաղտնալսումն իրականացվել, և նա հասարակության լայն շրջանակին հայտնի անձնավորություն է:

Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա չի ենթադրում, որ իշխանության վերին օղակներում տեղյակ են, բայց չեն հրապարակում անուններ: «Հարցը պետք է ուղղեք պարոն Վանեցյանին, որովհետև եթե այդպիսի հայտարարություն արվել է, բնականաբար, առաջնային վարկած կա, որի ուղղությամբ աշխատում են: Երբ ԱԱԾ-ն վերջնական մանրամասներ կներկայացնի, պարզ կլինի, թե որ վարկածն է դարձել իրականություն:

Լավ կլիներ՝ բացահայտումն օր առաջ իրականություն դարձած լիներ: Այս պահի դրությամբ՝ ես որևէ հայտարարության ծանոթ չեմ, որ դա բացահայտված գործ է: Երբ կունենանք, այդ ժամանակ էլ կխոսենք՝ ուշացա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ պատգամավորը: Պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը Yerevan Тoday-ին տված հարցազրույցում երկու կարևոր հանգամանք էր նշել, թե ինչու է 0038 հույժ գաղտնի հրամանի արձակումն անհրաժեշտություն եղել:

Շարունակությունը՝ factor.am-ում

x