Ընդդիմադիր պատգմավորն առաջարկում է ավելացնել բանտարկվածների կողմից թույլատրելի մանր խախտումների թիվը |news.am|

news.am։ Տվյալ օրինագծով մենք ցանկանում ենք ուղղիչ հաստատություններում պատիժը կրելու ընթացքում բանտարկվածների կողմից թույլատրելի մանր խախտումների թիվն ավելացնել՝ 2-ից 3: Այս մասին ԱԺ նիստում Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորի կարծիքով՝ դա թույլ կտա նվազեցնել համապատասխան հիմնարկների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, որոնք ստիպված են բանտարկվածների նկատմամբ պատժի կոշտ միջոցներ կիրառել: Խախտումները, պատգամավորի խոսքով, հետագայում կնշվեն բանտարկվածի անձնական գործում եւ կարող են ազդել ազատազրկման վայրերում նրա հետագա պահման վրա:

Նշենք, որ Հայաստանի ուղղիչ հաստատություններում գործում է միավորների համակարգ, եւ որեւիցե մանր խախտման համար, եթե այն կրկնվում է 2 անգամից ավելի, դատապարտյալը կարող է զրկվել իր միավորներից, ինչն իր հերթին կարող է անդրադառնալ նրան ավելի թեթեւ ռեժիմով այլ ուղղիչ հաստատություն տեղափոխելու վրա:

Սիմոնյանը հստակեցրեց, որ խոսքը, մասնավորապես, ուղղիչ հաստատությունների ռեժիմի թեթեւ խախտումների մասին է, ինչպես՝ շարք կանգնելուն ուշանալը, ուշ արթնանալը, թեթեւ ձեւով դժգոհություն հայտնելը եւ այլն:

x