Չինաստանը չեղարկել է ԱՄՆ-ից որոշ ապրանքների մաքսատուրքերը |tert.am|

tert.am։ Չինաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 17-ից չեղարկել ԱՄՆ-ից և Կանադայից 16 ապրանքների 25% հավելյալ տուրքերը: Ապրանքների ցուցակը սեպտեմբերի 11-ին հրապարակվել է Չինաստանի ֆինանսների նախարարության կայքում:

«Պետական խորհրդի հաստատմամբ՝ սակագների և տուրքերի հանձնաժողովը հրապարակում է այն ապրանքների ցուցակը, որոնց համար չեղարկվելու են ամերիկյան ապրանքների մասով լրացուցիչ տուրքերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ապրանքները բաժանվել են երկու խմբի: Թե ինչ սկզբունքով են ընտրվել, դեռևս հայտնի չէ:

Կայքում նաև հաղորդվում է, որ սակագների և տուրքերի հանձնաժողովը շարունակում է դիտարկել այլ ապրանքներ, որոնց համար հավելյալ տուրքերը նույնպես կարող են չեղարկվել:

Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 17-ից և կգործի մեկ տարի: Ապրանքների առաջին ցուցակի արդեն վճարված գումարները Պեկինը կփոխհատուցի Վաշինգտոնին: Փոխհատուցում ստանալու համար ներմուծող ձեռնարկությունները վեց ամսվա ընթացքում պետք է կապվեն մաքսային մարմինների հետ: Երկրորդ ցուցակից ապրանքների փոխհատուցումը չի կատարվելու:


x