Ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ են լինելու․ Ավինյան |shantnews.am|

shantnews.am։ Դպրոցներում որոշ տեղերում ուսուցչի մեկ դրույքը մոտ 100 հազար դրամ է, իսկ երբ այն բաժանվում է 4 մասի, ամեն ուսուցիչ ստանում է 25 հազար դրամ։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղեց՝ այդ մարդկանց աշխատավարձը 2500 դրամո՞վ է բարձրանալու։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման 10 տոկոս ցուցանիշը միջինացված է, և տարբեր տեղերում տարբեր աստիճանի բարձրացումներ են լինելու։ Այդ բարձրացումները, ըստ Ավինյանի, ներառված են նաև հաջորդ տարվա բյուջեում։

Բայց առհասարակ ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ, ըստ փոխվարչապետի, լինելու են հանրային ծառայողների և հանրային ծառայության ամբողջ համակարգի վերանայման համատեքստում։

x