Հայաստանը ԿԽՄԿ աշխատակիցներին կտրամադրի մի շարք արտոնություններ |news.am|

news.am: Այս արձանագրության վավերացումն ուղղված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Հայաստանում աշխատող աշխատակիցներին մի շարք արտոնություններ տրամադրելուն։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համաձայնագրում լրացումներ մտցնելու արձանագրության վավերացման մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը։

Նրա խոսքով՝ փաստաթղթով անձեռնմխելիություն է տրամադրվում փոստային ծառայությանը, ապահովվում է ընդհանուր գրագրության եւ շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերի գաղտնիությունը, ինչպես նաեւ կանոնակարգվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այն աշխատակիցների դատական անձեռնմխելիությունը, որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ։

«Փաստաթուղթը տրամադրում է նաեւ որոշակի արտոնություններ ԿԽՄԿ այն աշխատակիցներին, որոնք ժամանակավորապես են գտնվում Հայաստանի տարածքում։ Այդ փոփոխությունները կարեւոր են Հայաստանի տարածքում կազմակերպության աշխատակիցների օբյեկտիվ եւ անաչառ գործունեության ապահովման, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման համար»,- նշել է Ապիտոնյանը։

x