Փաշինյանը բացատրում է, թե ինչ իմաստ ուներ «Էլարդին» 400 հազար դոլար վճարել |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում կառավարությանը «Էլարդի» փորձաքննության եզրակացության մասին հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ 400 հազար դոլար վճարել այդ փորձաքննության համար։

«Պատասխանը մեկն է, որ մենք գնալու ենք ճշմարտության հետևից մինչև վերջ, և ճշմարտությունը պարզելը, այո՛, մեր առաքելությունն է։ Բոլորս գիտենք, որ ճշմարտությունը պարզելու համար կան տարբեր մեթոդներ։ Մեթոդներից մեկը բացառման մեթոդն է, որը ենթադրում է, որ այդ ճշմարտության հետևից գնում են մտավախությունը բացառելու համար։ Կարող է հաստատվի այդ մտավախությունը, կարող է չհաստատվի»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ կարիք կա նաև, որ Հայաստանում զարգացվի փորձագիտական ներուժը, որպեսզի ներքին կարողությունները բավարարեն նման փորձագիտական եզրակացություն անելու համար։

x