Մասնագիտական քննարկումներ այլևս չենք անցկացնելու. Լևոն Գալստյանը ՝ Ամուլսարի պաշտպանության համար ակցիայի ժամանակ |shantnews.am|

shantnews.am: ԱԺ-ի դիմացից մեկնարկեց բողոքի ակցիայի մասնակիցների երթը՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները քայլերթով կգնան դեպի Հանրապետության հրապարակ:

Քայլերթի մեկնարկից առաջ աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը տեղեկացրեց հավաքվածներին, թե ինչի համար է կազմակերպվել երթը: Նա նաև տեղեկացրեց, որ երթի ժամանակ կլինեն ելույթներ, բայց մասնագիտական քննարկումներ չեն լինի:

«Մասնագիտական քնարկումներ այլևս չենք անցկացնելու, որովհետև բոլոր հիմնավորումները 2011-ից առ այսօր տրվել են և 2019թ.-ի Կառավարության կողմից պատվիրված փորձաքննության արդյունքում վերահաստատվել են գրեթե 100 տոկոսով, և մի բան էլ ավելացել են նոր փաստարկներ, որ մենք և մնացած մասնագետները չէինք նկատել 7 տարվա ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ խոսել իրավական հիմքերի բացակայության մասին, չգիտեմ՝ որ ժանրից է»,- ասաց Լևոն Գալստյանը:

Երթի ընթացքում կընթերցվեն Հայկական բնապահպանական ճակատի երեկ՝ սեպտեմբերի 10-ին նախաձեռնած հայտարարությունից հատվածներ, որոնք կապված են նախորդ օրը արված ֆեյսբուքյան հայտարարության հետ:

 

x