«Տեղեկություն ունեինք, որ վարչապետի հայտարարության հաջորդ օրը պատրաստվում էին ուժ կիրառել». ակտիվիստ |factor.am|

factor.am: Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը վստահեցնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաները շարունակվելու և ակտիվանալու են, ավելի ու ավելի շատ մարդիկ են ներգրավվելու:

«Վերջը հաղթելու ենք: Չեն կարող ազդեցություն չունենալ ակցիաները, որովհետև սա ժողովրդի պահանջն է, և մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքի՝ ապրել մաքուր միջավայրում: Սա մեր սահմանադրական իրավունքն է: Դրա համար մենք մինչև վերջ գնալու ենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստը: Անի Խաչատրյանը հույս հայտնեց, որ Ամուլսարի հանք տանող ճանապարհները բացելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը չի նշանակում, որ չբացելու դեպքում բռնություն կկիրառվի, և հավելեց.

«Վարչապետի հայտարարության օրը, երբ մեզ տարան Ոստիկանության բաժիններ, մինչ այդ տեղեկություն ունեինք, որ հաջորդ օրը պատրաստվում են ուժ կիրառել»:

Նյութն ամբողջությամբ՝ factor.am-ում։

 

x