Եթե վարչապետն ասում է, միանշանակ իրավացի է. Օսիպյանը` վարչապետի կողմից իրավապահ մարմիններին ուղղված դժգոհության մասին |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ իրավապահ մարմինների բացահայտումների ծավալներն ու տեմպերը իրեն չեն գոհացնում, ասաց, որ վարչապետի ասածը քննարկել են և եղել են համապատասխան հանձարարություններ: «Եթե վարչապետը ասում է՝ միանշանակ իրավացի է»,-ասաց նա:

Հարցին, եթե իրավացի է, ապա ինչո՞ւ են դանդաղում աշխատանքները, Վալերիյ Օսիպյանը նշեց. «Մենք ունենք բացթողումներ, ունենք թերություններ, սակայն ամեն դեպքում այդ բացթողումներով և թերություններով մեկտեղ էլ այս կառույցը` ոստիկանությունը, համարում եմ, որ ամեն դեպքում աշխատում է: Գործընթացներ կան, որոնք մեզանից կախված չեն, օրենքի խնդիր է և այլն»,-ասաց նա:

Հարցին, թե վարչապետը, ընդհանուր առմամբ, Ձեր աշխատանքից գո՞հ է, ոստիկանապետն ասաց, որ այդ հարցը չեն քննարկել:

x