Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԿԽ միջազգային կոմիտեի վերաբերյալ համաձայնագրի վավերացման օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց միաձայն:
Նախագծով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը:

Հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը: Սահմանվում է նաև, որ ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու աշխատակիցները նույնպես կօգտվեն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

x