Ջերմուկցիները կմիանան Երևանում Ամուլսարի փրկությանը նվիրված քայլերթին․ Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում գառում է կատարվել։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Սիրելի հայրենակիցներ, այսպիսով` Ամուլսարի պահապան  ջերմուկցիները ևս անում են իրենց քայլը։

«Սեպտեմբերի 14-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին`  նվիրված Ամուլսարի փրկությանը ։

Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որը ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր հայրենիքի։

Ամուլարի պահապան ջերմուկցիները դեռ հեղափոխության առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է ։

Ամուլսարը հայրենիք է,  ուստի հայրենիքի փրկության ճանապարհին մենք այլևս ետ քայլ չունենք ։

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից սեպտեմբերի 14֊ին ժամը 12։00

Մենք գնում ենք միանալու մեր հազարավոր քույրերին և եղբայրներին,  ովքեր հայրենիքի կարևորության գիտակցումով դուսր են գալու խաղաղ քայլերթի՝ ի աջակցություն Ամուլսարի փրկության։

Բոլոր հայրենասեր և հայրենատեր մարդկանց մասնակցությունը անչափ կարևոր է ։

Ամուլսարը սար է մանլու և վերջ»։

x