Արամ Հարությունյանին բերման են ենթարկել |shantnews.am|

shantnews.am: Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո կայացած ծեծկռտուքի դեպքի առթիվ երեք անձ բերման է ենթարկվել և ևս մեկը հրավիրվել Ոստիկանության բաժանմունք: Այս մասին Factor.am-ին ասել են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դատարանի բակում միջադեպ էր գրանցվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի և մի կնոջ միջև:

Ըստ Հարությունյանի՝ կինն իրեն անիծել է, ինքն էլ հարվածել է այդ կնոջը: Այս միջադեպից հետո միջադեպ է ծագել նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների և Արամ Հարությունյանի միջև: Մեկ այլ քաղաքացու էլ շտապօգնության պատգարակով հեռացրել են դատարանի բակից: Ըստ ականատեսների՝ նրան ևս Քոչարյանի աջակիցներն էին ծեծել:

x