Միրզոյանի նախագծին ԱԺ-ում դեմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծը, որով քաղաքական ուժերի միջև ձեռքբերված համաձայնությամբ սահմանվել է կոռուպցիայի կանխարգելման մարմնի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ անկախ մարմինների անդամների ընտրության կարգը։

Իշխանության համաձայնությամբ՝ այդ կառույցների անդամների նշանակման համար քվոտաներ են տրվել ընդդիմադիր խմբակցություններին։

Քվեարկության արդյունքում այս նախագիծն ընդունվեց 104 կողմ, 1 դեմ ձայներով։ Իսկ դեմ քվեարկել է միայն Արման Բաբաջանյանը, որն իրեն անկախ պատգամավոր է հռչակել և երեկ քննադատում էր այս համաձայնությունը՝ համարելով այն խայտառակություն։ Դրա համար նա արժանացավ և՛ նախկին ընդդիմադիր գործընկերների, և՛ իշխանության ներկայացուցիչների քննադատությանը։

x