Անկարայում տեղի է ունենալու Էրդողան-Պուտին-Ռոհանի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկուշաբթի օրը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը:

Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումները, որտեղ սիրիական բանակը ռազմական գործողություններ էր իրականացրել: Բացի այդ՝ քննարկվելու է նաև Եփրատի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը:

x