Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել |aysor.am|

aysor.am։ Սեպտեմբերի վերջին մեկնարկելու է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Բավական հագեցած օրակարգ է։ Նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ», - այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ գագաթաժողովին հանդիպում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, Աննա Նաղդալյանն արձագանքեց.
«Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը հանաձայնել են։ Իսկ թե որտեղ և ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։

x