ԱՄՆ-ն պատրաստվում է 150 զինվորական ուղարկել Սիրիա |aysor.am|

aysor.am: ԱՄՆ Պաշտպանության նախարարությւոնը մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելք ուղարկել մոտ 150 ամերիկացի զինծառայող: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Նշվում է, որ զինվորականները պետք է թուրք գործընկերների հետ զբաղվեն այդ շրջանի ցամաքային պարեկությամբ:

ԱՄՆ-ում հույս ունեն, որ զինվորների ուղարկումը Սիրիա թույլ կտա թուլացնել լարվածությունը, որն այս պահին գոյություն ունի Վաշինգտոնի և Անկարայի միջև:

Ինչպես ընդգծում է պարբերականը՝ Պենտագոնի կողմից նման քայլը ժամանակավորապես կկասեցնի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ սիրիական տարածքից ամերիկյան ներկայության հեռացման մասին:

x