Ուկրաինայի ԿԸՀ-ն կլուծարվի. Գերագույն ռադան պաշտպանել է Զելենսկիի առաջարկը |tert.am|

tert.am: Ուկրաինայի գերագույն ռադան սեպտեմբերի 13-ին կայացած նիստում 341 ձայնով պաշտպանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը, հաղորդում է korrespondent.net-ը:

Խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը նշել է, որ ԿԸՀ բոլոր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունենում «նախագահի պատճառաբանված բացատրությամբ»:

«Եվրոպական համերաշխություն» խմբակցության ղեկավար Արթուր Գերասիմովը հայտարարել է, որ նման դեպքերում ԿԸՀ-ի անդամները հրավիրվում են Ռադայի նիստին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Եվրոպական համերաշխություն» և «Ձայն» խմբակցությունները դեմ են քվեարկել:
ԿԸՀ-ի լուծարման օգտին ծրագրված էր քվեարկել նախօրեին, սակայն այն հետաձգվել էր:

x