Պատգամավորն առաջարկում է, որ տուգանված վարորդները դատարան դիմելու համար տուգանքի չափ պետտուրք վճարեն |shantnews.am|

shantnews.am: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բողոքարկումները կրկնակի շատանալու են բալային համակարգի ներդրումից հետո։ Սա ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանի կանխատեսումն է։

Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է, որ տուգանքների բողոքարկումն ավելի դժվարացվի, որպեսզի տուգանքի վճարումը հետաձգելու համար քաղաքացիները դատարան չդիմեն։ Հակառակ դեպքում, ըստ նրա, բալային համակարգն արդյունավետ չի աշխատի։

«Հետևաբար, առաջարկում եմ նաև կարգավորումներ պետտուրքի մասով։ Այսինքն՝ եթե քաղաքացին բողոքարկում է վարչական դատարան, գոնե վարչական ակտի չափով պետտուրք վճարի, որպեսզի վտանգ լինի, որ դատը չշահելու դեպքում, նա կարող է կորցնել այդ գումարը», – Ազգային ժողովի այսօրվա քննարկման ժամանակ ասաց նա։

x