ՃԵ 5000 դրամ տուգանքը վերադարձնելու համար պետությունը ծախսում է 70․000 դրամ․ պատգամավոր |shantnews.am|

shantnews.am։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրված համակարգն օպտիմալացվել, ավտոմատացվել է, սակայն դատարանները, որոնք զբաղվում են այդ խախտումների տուգանքների բողոքարկումների քննությամբ, չեն արդիականացվել։ Դրա հետևանքով Վարչական դատարանի ամբողջ համակարգը ծանրաբեռնված է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նա պատմեց, որ որոշ իրավաբանական գրասենյակներ են նույնիսկ գործում, որոնք պատրաստ են ինքնուրույն ստանձնել վարորդների տուգանքների բողոքարկումը, ինչի համար ընդամենը պահանջում են պայմանագիր կնքել և իրենց «թողնել» վարչական ծախսերի վերադարձը, եթե գործը հաղթեն։

«Եթե մենք վարչական ակտերի բողոքարկման շուրջ շարունակում ենք խոսել վարչական դատարանների միջոցով, պետությունը մոտավորապես 5000 դրամ տուգանքի վերադարձման համար ծախսում է մոտավորապես 70․000 դրամ։ Եվ սա բյուջետային միջոցների վատնում է», – ասաց Վարդանյանը։

Նա նկատի ունի, որ պետությունը, բացի 5000 դրամ տուգանքը վերադարձնելը, նաև փակում է դատական ծախսերը, ինչպես նաև կատարում այլ ծախսեր՝ դատավորի և մնացած անձնակազմի աշխատավարձ, և այլն։

x