Վեթթինգի մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ իշխանությունը չի հրաժարվել վեթթինգի գաղափարից, պարզապես անունն է փոխել։ Նա Վանաձորում հրավիրված իր ասուլիսի ժամանակ նկատեց, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմն էապես համալրվել է, ինչը նույնպես վեթթինգի համատեքստում է։

«Ըստ էության՝ արդեն ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է վեթթինգ կոչվող գործընթացը։ Պարզապես, ընթացքում հասկացանք, որ այդ վեթթինգ անունն ավելի շատ անվան վրա է կենտրոնացնում, քան բովանդակության, որոշեցինք բառը չօգտագործել»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ վեթթինգի մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ․ «Առաջիկայում հակակոռուպցիոն 2 մարմին ենք ստեղծելու, որոնցից մեկը զբաղվելու է դատավորների ու մյուս պաշտոնյաների գույքային ուսումնասիրությամբ, իսկ մյուս հանձնաժողովը՝ ԲԴԽ-ի հետ միասին՝ դատավորների մասնագիտական որակներով»,- շարունակեց Փաշինյանը։

Շարունակությունը՝ tert.am-ում

x