Մեր զինվորներին բերել են, վճարել են, որ մեզ վրա կրակեն. Նիկոլ Փաշինյան

factor.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչ այժմ բացահայտված չէ Մարտի 1-ի գործը՝ հիշեցնելով Փաշինյանի այն արտահայտությունը, որ այդ գործը բացահայտված է։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։

«Մեր բանակը, մեր զինվորներին բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեզ վրա։ Հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից։

Այո՛, Մարտի 1-ը բացահայտված է․ բացահայտված է՝ թե ի՞չ է տեղի ունեցել։ Իհարկե՛ ոչ բոլոր հանգամանքներն են պարզված մինչև վերջ, և դա նաև այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարը ապացույցները կեղծել է՝ տեղում կրակած փամփուշտները փոխարինել են այլ տեղում կիրառված փամփուշտներով»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր զինվորներին դարձրել են մեր դեմ վարձկաններ՝ օլիգարխներից կամ այլ տեղերից հավաքած փողերով։

 

x