«Իմ քայլը» նիստ է հրավիրել. Օրակարգում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է․ Ուղիղ |news.am|

news.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը:

Ավելի վաղ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ օրակարգում Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հարցի քննարկումն է: Այս թեմային այսօր իր արտահերթ ելույթում անդրադարձել էր նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք ունենք մշակած մեր քայլերի մի քանի տարբերակ, որը քննարկելու ենք խմբակցությունում: Կորոշենք համատեղ, թե ինչ ընթացքով ենք գնում»,-ասել է Մակունցը:

x