Հրայր Թովմասյանը և Արամ Օրբելյանը քավոր-սանիկներ են. Վլադիմիր Վարդանյան |shantnews.am|

shantnews.am:   Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչին է վերաբերում խոսքը:

Նրա խոսքերով՝ Հրայր Թովմասյանի հրաժարական հիմքերը շատ են, դրանցից մեկը կարող է Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկ կապը լինել․

«Խոսքը Արամ Օրբելյանի մասին է. Հրայր Թովմասյանը և Արամ Օրբելյանը քավոր-սանիկներ են, բայց հիմքը սա չէ, մնացած հիմքերի մասին ավելի մանրամասն կծանոթանաք»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանը հրավիրվելու է Ազգային ժողով և ելույթի իրավունք է ունենալու:

Արդյոք «Իմ քայլը» խմբակցության կողմից բերված փաստարկները բավարար ուժ ունեն, թե ոչ, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ սրանք հիմնավոր կասկածներ են, որ ՍԴ դատավորներից մեկը շեղվել է իր ուժերից, իսկ վերջնական որոշումը ՍԴ-ն դատավորների երկու երրորդով, այսինքն՝ 6 դատավորով որոշում կկայացնի:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այստեղ խոսքը չի վերաբերում սահմանադրական ճգնաժամին, այլ խոսքը վերաբերում է դատավորներից մեկի՝ իր ուժերից շեղվելուն:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հավելեց, որ ամեն բան արվելու է օրենքի շրջանակներում, և խորհրդարանը չի շրջանցելու իր լիազորությունները:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նպատակը որևէ մարդուց ազատվելը չէ, այլ այն, որ կան հիմքեր այդ մարդու լիազորությունները դադարեցնելու մասին, սակայն վերջնական որոշում կայացնելու է ՍԴ-ն:

Մանրամասները՝ տեսանյութում։

x