Թուրքիայից ԵՄ արտահանումը 2019-ի 7 ամսում կազմել է 47.2 մլրդ եվրո |ermenihaber.am|

ermenihaber.am։ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը (Eurostat) վիճակագրական տվյալներ է հրապարակել Եվրամիության տարածքում և եվրոյի գոտում տեղի ունեցած առևտրաշրջանառության վերաբերյալ։

Ըստ այդմ՝ 2019թ․ միայն հուլիսին Թուրքիայից Եվրամիություն 7 մլրդ 639.3 մլն եվրոյի արտահանում է կատարվել։ Իսկ Եվրամիությունից Թուրքիա են ներմուծվել 6 մլրդ 375.7 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքներ, ինչի արդյունքում Թուրքիա-ԵՄ առևտրային ավելցուկը կազմել է 1 մլրդ 263.6 մլն եվրո:

Նշվում է, որ 2019-ի 7 ամսում Թուրքիայից ԵՄ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 47.2 մլրդ եվրո։ Նույն ժամանակահատվածում ԵՄ-ից Թուրքիա ներմուծման ծավալը կազմել է 42.3 մլրդ եվրո։

Այդպիսով 2019թ հունվար-հուլիս ամիսներին Թուրքիա-ԵՄ արտահանումը 4.9 մլրդ եվրոյով ավել է ներմուծման ծավալներից:

x