Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը |azatutyun.am|

azatutyun.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 13-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակ է հեռացել սեպտեմբերի 12-ին, նույն օրը վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

x