Ռոբերտ Քոչարյանը ազատ չի արձակվի․ խափանման միջոցը չփոխվեց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կարդաց վճիռը ըստ որի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի․ նա կշարունակի մնալ անազատության մեջ։

x