Սաակաշվիլին ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա |aysor.am|

aysor.am: Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ և Օդեսայի նախկին մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա երկրում պետության ղեկավարի ընտրությունների անցկացումից հետո, ինչպես ավելի վաղ խոստացել էր:

«Ասել էի, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կմեկնեմ, եթե (Ուկրաինայի նախագահ Պյոտր) Պորոշենկոն չանցնի երկրորդ փուլ: Առայժմ ես դա չեմ տեսնում»,- ասված է Սաակաշվիլիի հաղորդագրության մեջ, որը կիրակի հրապարակվել է «Новое Время» հրատարակության կայքում:

x