Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է չհանդիպել Ռոհանիի հետ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախընտրում է չհանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ոչինչ չեմ բացառում, սակայն նախընտրում եմ չհանդիպել Ռոհանիի հետ»,- լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հանդիպելու իր ցանկության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:


x